կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շաբաթ օրը Կարլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր

Շաբաթ օրը Կարլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր

Շաբաթ օրը Կարլ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի թագավոր, հայտնում է Times-ը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Ավելի վաղ թերթը գրել էր, որ Կարլ III-ը թագավոր է հռչակվելու ուրբաթ օրը։«Սա այն օրն է, երբ Կարլը պաշտոնապես թագավոր կհռչակվի»,- գրել է Times-ը։

Հրատարակությունը պարզաբանել է, որ ուրբաթ օրը թագավորը և թագուհի Կամիլան Բալմորալ ամրոցից կվերադառնան Լոնդոն։ Հավանաբար կեսօրին մոտ Կարլ III-ը կհանդիպի նորաթուխ վարչապետ Լիզ Թրուսի հետ։

Հինգշաբթի օրը Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, որը ղեկավարել է ավելի քան 70 տարի։

  • Կիսվել: