կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ

Սևաստոպոլում հրթիռակոծության տուժածների թիվը հասել է 151-ի, սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի հրթիռակոծությունից հետո բուժօգնության դիմածների թիվը հասել է 151-ի։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։

Ավելի վաղ հայտնի էր 144 տուժածի մասին։

Տուժածներից 82-ը հոսպիտալացվել են: 

Սևաստոպոլում տեղի ունեցած հարձակումից հետո նահանգապետն արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցրել։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ հունիսի 23-ին, ժամը 12։15-ին ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել քաղաքին՝ կիրառելով կասետային մարտագլխիկներով ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հինգ հրթիռ։

  • Կիսվել: