հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սեուլի իշխանությունները 3700 անհայտ կորածի մասին հաղորդում են ստացել հրմշտոցից հետո

Սեուլի իշխանությունները 3700 անհայտ կորածի մասին հաղորդում են ստացել հրմշտոցից հետո

Սեուլի կառավարությունը 3757 անհայտ կորածի մասին հաղորդում է ստացել Հելոուինի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրմշտոցից հետո, որի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հայտնում են կորեական լրատվամիջոցները։

CNN-ի տվյալներով՝ մահացածների ավելի քան 90%-ի ինքնությունը արդեն պարզվել է։ Միաժամանակ մոտ 10 անձի ինքնությունը պարզել չի հաջողվում, քանի որ նրանցից մի քանիսը 17 տարեկանից փոքր են, չունեն ազգային ինքնության փաստաթուղթ։ Անհայտ անձանց թվում կան նաև օտարերկրացիներ։

Վերջին տվյալներով՝ հրմշտոցի զոհ է դարձել 153 մարդ, ևս 82-ը՝ վիրավորվել։ Զոհվածների թվում է 22 օտարերկրյա քաղաքացի 13 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից։

  • Կիսվել: