երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Սերբիայում ուսանողները 80 կիլոմետրանոց երթ են սկսել. ինչ են պահանջում

Սերբիայում ուսանողները 80 կիլոմետրանոց երթ են սկսել. ինչ են պահանջում

Սերբիայի համալսարանների հարյուրավոր ուսանողներ այսօր 80 կիլոմետրանոց երթ են սկսել մայրաքաղաք Բելգրադից դեպի Նովի Սադ քաղաք, որտեղ անցյալ տարի փլուզվել էր երկաթուղային կայարանի տանիքը, ինչի հետևանքով զոհվել էր 15 մարդ:

Նրանք պահանջում են Նովի Սադում տեղի ունեցած վթարի պատճառների թափանցիկ հետաքննություն՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ըստ ուսանողների՝ իշխանությունների կոռումպացված լինելն է հանգեցրել կայարանի անորակ վերանորոգմանը։

Նշենք, որ անցյալ շաբաթվա վերջին բողոքի ցույցերը վերաճեցին համընդհանուր գործադուլի, իսկ հետո ուսանողները մեկ օրով փակեցին Բելգրադի գլխավոր մայրուղու հանգույցը։ Շաբաթ օրը Նովի Սադ ժամանելուն պես ուսանողները նախատեսում են կազմակերպել Դանուբի վրայով քաղաքի կամուրջների շրջափակում։

Ուսանողները սկսեցին նաև քաղաքական կարգախոսներ առաջ քաշել, երբ կառավարությունը ականջալուր չեղավ իրենց պահանջներին: Այս ֆոնին հրաժարական տվեց Սերբիայի վարչապետը։ Նախագահ Ալեքսանդր Վուչիչն առաջարկեց ուսանողներին բանակցել, սակայն նրանք հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ բանակցելու թեմա չկա: Իրենց հերթին իշխանություններն ուսանողներին մեղադրեցին օտարերկրյա ուժերի հետ համագործակցելու համար՝ իշխանությունը տապալելու նպատակով:

 

  • Կիսվել: