Սերբիայում հայտարարել են ԵՄ-ին անդամակցելու պահեստային ծրագրի բացակայության մասին
Սերբիայի իշխանությունները ոչ մի պահեստային ծրագիր չեն մշակել այն դեպքում, եթե առաջընթաց չլինի երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Այս մասին հայտնել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը, տեղեկացնում է Euractiv-ը:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Տնտեսապես մենք արդեն Եվրամիության մաս ենք, բայց մշակութային, աշխարհագրական և պատմական առումով մենք եվրոպական մայրցամաքի և ազգերի եվրոպական ընտանիքի մի մասն ենք՛՛:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավատում՝ Սերբիան ԵՄ անդամ կդառնա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։ Բալկանյան Հանրապետության նախագահը նաև ընդգծել էր, որ Եվրամիության և BRICS-ի միջև ընտրության հարցին կարող են բախվել սերբերի ապագա սերունդները։