Սերբիայի նախագահը հայտարարել է, որ Սլովակիայի վարչապետը կմեկնի Պուտինի հետ հանդիպման
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեկտեմբերի 23-ին կմեկնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:
Ֆիցոյի և Պուտինի հանդիպումը պայմանավորված է նրանով, որ հունվարի 1-ին լրանում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումը երկրի տարածքով:
Ըստ Վուչիչի՝ դրանից ամենից շատ կտուժեն Սլովակիան և Ավստրիան: Սերբիան, նրա խոսքով, նույնպես «ծանր վիճակում է»։
Ի պատասխան Զելենսկիի հայտարարությանը՝ Ֆիցոն սպառնացել է, որ Կիևի այդ որոշումը կարող է Սլովակիայի և Ուկրաինայի միջև լուրջ հակասությունների հիմք դառնալ: Նա Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել ապահովել Եվրամիության անդամ երկրների շահերի պաշտպանությունը: