ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնության չեն հասել Բրյուսելում. Ժոզեպ Բորել

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները համաձայնության չեն հասել Բրյուսելում. Ժոզեպ Բորել

 Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին համաձայնության չեն հասել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլի ընթացքում, սակայն պայմանավորվել են շարունակել երկխոսությունը մոտ օրերին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտության ղեկավարի՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը:

Բորելի խոսքով՝ երկու ղեկավարներն էլ շեշտել են երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

«Բանակցությունները կվերսկսվեն մոտ օրերին: Դեռ ժամանակ կա մինչև սեպտեմբերի 1-ը, ես չեմ հանձնվում», - ասել է Բորելը:

  • Կիսվել: