հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սերբիան պատրաստ է գործնական նկատառումներից ելնելով համաձայնել Կոսովոյի պահանջներին. Վուչիչ

Սերբիան պատրաստ է գործնական նկատառումներից ելնելով համաձայնել Կոսովոյի պահանջներին. Վուչիչ

Սերբիան պատրաստ է գործնական նկատառումներից ելնելով համաձայնել Կոսովոյի պահանջներին՝ թույլ տալու վերջինիս կողմից տրված անձնական փաստաթղթերի ու ավտոմոբիլային համարների կիրառումը՝ ելնելով ազատ տեղաշարժի սկզբունքից: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Միևնույն ժամանակ նա ասել է, որ Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, և որոշումը չի մեկնաբանվի որպես շեղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևից:

Բելգրադը, Կոսովոյի նախագահի խոսքով, Եվրամիությունից երաշխիքներ է ակնկալում, որ Կոսովոյի սերբերը կկարողանան անարգել մուտք գործել և դուրս գալ Սերբիայից սերբական փաստաթղթերով:

Ավելի վաղ Կոսովոյի իշխանություններն արգելել էին Սերբիայում տրված անձնական փաստաթղթերի և ավտոմոբիլային համարների կիրառումը՝ ի պատասխանն Սերբիայում Կոսովոյի փաստաթղթերի նկատմամբ համանման արգելքին:

  • Կիսվել: