կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սերբիան Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրում

Սերբիան Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրում

Սերբիան պաշտոնապես դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Կոսովոյում և Մետոխիայում ստեղծված իրավիճակի պատճառով հրատապ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Հարցը ներկայացվել է Կոսովոյում և Մետոխիայում տիրող ընդհանուր իրավիճակի, սերբերի դեմ իրականացված ահաբեկչության, դինարը վերացնելու փորձերի և այն ամենի պատճառով, ինչը խախտում է ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևը և Սերբիայի հարավային նահանգին վերաբերող բոլոր միջազգային փաստաթղթերը՛՛

Դաչիչի խոսքով՝ արտակարգ նիստի մասին խնդրանքի հիմնավորման մեջ ներառված է Կոսովոյում և Մետոհիայում առկա իրավիճակի ամբողջական ժամանակագրությունը և նկարագրությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ուրբաթ օրը չճանաչված Կոսովոյի անվտանգության ուժերը օկուպացրել էին տարածաշրջանում սերբական մի քանի ինքնակառավարման մարմիններ և հաստատություններ։ Զինված անձինք իրենց գործողությունների շրջանակում խուզարկել են որոշ օբյեկտներ և դադարեցրել նրանց աշխատանքը։

 

  • Կիսվել: