Սենատորը Թրամփին կոչ է արել արագ արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ԱՄՆ-ից արտաքսի միլիոնավոր անօրինական միգրանտների, որոնք սպառնում են երկրին, հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։
«Մենք ունենք միլիոնավոր անօրինական միգրանտներ, որոնց Թրամփը խոստացել է և պետք է արտաքսի: Հետաձգման ամեն օր սպառնալիք է Ամերիկայի համար», – ասել է նա կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում:
Գրեհեմի խոսքով՝ ինքը երբեք չի տեսել այդքան շատ սպառնալիքներ Միացյալ Նահանգների համար, որքան հիմա։ Սենատորը նշել է, որ անվտանգության սպառնալիքները սկսել են աճել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ, և այժմ ԻՊ-ը ներթափանցում է ԱՄՆ տարածք։
«Ես շատ մտահոգված եմ, և եթե մենք առաջին տեղում չդնենք սահմանը և չանենք դա, ապա վրա կհասնի մղձավանջը ազգային անվտանգության համար», – ավելացրել է սենատորը: