ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սելջուկ Բայրաքթարը կդառնա՞ Էրդողանի իրավահաջորդը. The Wall Street Journal

Սելջուկ Բայրաքթարը կդառնա՞ Էրդողանի իրավահաջորդը. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal-ի պարբերականը հոդված է հրապարակել «Նրա անօդաչու թռչող սարքերն օգնեցին Ուկրաինային մարտի դաշտում. Կարո՞ղ է նա դառնալ Թուրքիայի հաջորդ ղեկավարը» վերնագրով: Հոդվածի հեղինակը գնահատում է Baykar ռազմական անօդաչու թռչող սարքերի ընկերության համասեփականատեր Սելջուկ Բայրաքթարի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավահաջորդը դառնալու հնարավորությունները։

Պարբերականն ընդգծել է, որ Բայրաքթարն ամուսնացած է Էրդողանի դստեր հետ և մեծ համբավ է վայելում Թուրքիայում:

Ըստ The Wall Street Journal-ի՝ նշված իրավահաջորդության հնարավորությունը դիտարկում են Բայրաքթարի կողմնակիցները։ Թուրք փորձագետները նույնպես չեն բացառում նման հեռանկարը: Բայրաքթարն ինքը հայտարարել է, որ քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի, սակայն կարող է իր թեկնածությունն առաջադրել Թուրքիայի նախագահի պաշտոնում։

Պարբերականը նշել է, որ Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիրը, Էրդողանին ճանաչում է մանկուց, իսկ Baykar ընկերությունը Սելջուկը եղբոր՝ Հալուկի հետ ժառանգել է հորից։

  • Կիսվել: