շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սաուդյան Արաբիայում թուրք ֆուտբոլիստներին արգելել են մարզադաշտ դուրս գալ Աթաթուրքի պատկերով շապիկներով և հնչեցնել Թուրքիայի հիմնը

Սաուդյան Արաբիայում թուրք ֆուտբոլիստներին արգելել են մարզադաշտ դուրս գալ Աթաթուրքի պատկերով շապիկներով և հնչեցնել Թուրքիայի հիմնը

Այսօր Սաուդյան Արաբիայում նախատեսված էր Թուրքիայի Սուպերգավաթի խաղարկումը՝ «Գալաթասարայի» և «Ֆեներբախչեի» մասնակցությամբ, սակայն այն չեղարկվել է, քանի որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են թուրքերի երկրպագուներին Աթաթուրքի պատկերներով պաստառներ բերել մարզադաշտ, հնչեցնել Թուրքիայի հիմնը, իսկ ֆուտբոլիստներին էլ արգելվել է խաղադաշտ դուրս գալ Աթաթուրքի պատկերով շապիկներով։

Արդյունքում երկու թիմերն էլ չեն եկել Էր Ռիադի մարզադաշտ, խաղը չի կայացել։

Թուրքական լրատվամիջոցներն ավելի ուշ տեղեկություններ են տարածել, որ ինչպես «Գալաթասարայը», այնպես էլ  «Ֆեներբախչեն» որոշել են Թուրքիա վերադառնալ,  խաղը չեղարկվել է։

Ավելի ուշ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, թե հանդիպումը կարող է անցկացվել Բաքվում, Բաքուն է այդպիսի առաջարկ արել, սակայն անհրաժեշտ  չափով գումար չունի՝ այն անցկացնելու համար։

«Սաուդյան Արաբիան 120 միլիոն դոլար էր ներդրել, որպեսզի համաշխարհային աստղերի ներգրավի, այդ պատճառով էլ հենց այնտեղ Սուպերգավաթի խաղն անցկացնելը օգտակար կլիներ Թուրքիայի հեղինակության համար»,- այդ առնչությամբ ասել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։

  • Կիսվել: