ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Սաուդյան Արաբիայում ռուս զբոսշրջիկի գնած iPhone 17 Pro Max-ը պայթել է

Սաուդյան Արաբիայում ռուս զբոսշրջիկի գնած iPhone 17 Pro Max-ը պայթել է

Սաուդյան Արաբիայում ռուս զբոսաշրջիկը գնել է iPhone 17 Pro Max, որը մի քանի ժամ անց պայթել է։ Պայթելու հետևանքով հրդեհ է բռնկվել՝ ոչնչացնելով 2 միլիոն ռուբլի արժողությամբ  պայուսակներ, հագուստ և էլեկրոնիկա։ 

Կինը iPhone-ը փաթեթից հանել է ու ընդամենը երեք ժամ անց այն սկսել է ծխալ ու այրել սենյակում եղած իրերի կեսը։ Կնոջը ոչինչ չի պատահել։

Կինը կապ է հաստատել Apple-ի հետ՝ պահանջելով նոր հեռախոս, ընկերությունն հրաժարվել է փոխհատուցել որևէ վնաս։ Ոստիկանությունն հաստատել է, որ հրդեհը առաջացել է  iPhone-ի պատճառով, և կինը այժմ պայքարում է հեռախոսի գումարը վերադարձնելու համար։

  • Կիսվել: