երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սաուդյան Արաբիայում մեկնարկում է մուսուլմանների սրբազան հաջը

Սաուդյան Արաբիայում մեկնարկում է մուսուլմանների սրբազան հաջը

Կորոնավիրուսային խիստ սահմանափակումների պայմաններում հուլիսի 17-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկում է մուսուլմանների սրբազան ուխտագնացությունը՝ հաջը դեպի սրբավայրեր՝ Մեքքա և Մեդինա:

Ուխտագնացությունն այս տարի տեղի կունենա հուլիսի 17-22-ը:

Արդեն երկրորդ տարին է, ինչ ուխտագնացությանը չեն կարողանա մասնակցել այլ երկրների բնակիչները:

Նախատեսվում է, որ հաջին կմասնակցի Սաուդյան Արաբիայի 18-65 տարեկան մոտ 60 հազար բնակիչ, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումները:

Այս տարի ուխտավորների թիվը թեպետ նախորդ տարվա 10 հազարի համեմատ ավելացել է, սակայն այն զգալիորեն պակաս է մինչև համավարակն իրականացված հաջի մասնակիցների թվից, երբ թագավորություն ուխտագնացության էին գալիս միլիոնավոր մուսուլմաններ աշխարհի տարբեր կետերից:

  • Կիսվել: