երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին հաջի պատճառով

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին հաջի պատճառով

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը չի մասնակցի Իտալիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է SPA-ն։

Հրատարակությունը նշում է, որ ալ Սաուդը շնորհակալական հեռագիր է ուղարկել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ G7-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։

Հեռագրում թագաժառանգ արքայազնն ափսոսանք է հայտնել, որ չի կարողանա մասնակցել միջոցառմանը՝ պայմանավորված Հաջի սեզոնով (ուխտագնացություն դեպի Մեքքա (Ալ Հարամ մզկիթ) և դրա մերձակայք (Արաֆաթ լեռ, Մուդալիֆա և Մինա հովիտներ)):

  • Կիսվել: