կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Պաղեստինի բարեփոխումները

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Պաղեստինի բարեփոխումները

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի և Պաղեստինի ինքնավարության հետախուզական ծառայությունների ղեկավարները Էր-Ռիադում քննարկել են Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո Գազայի հատվածում ավելի արդյունավետ կառավարման համար Պաղեստինի վարչակազմի բարեփոխման հարցերը։

Ըստ ԶԼՄ-ների, Էր-Ռիադի, Ամմանի և Կահիրեի ներկայացուցիչները Պաղեստինի գլխավոր հետախուզական ծառայության ղեկավար Մաջեդ Ֆարաջին ասել են, որ «Պաղեստինի ինքնավարությանն անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, որոնք թույլ կտան վերակենդանացնել քաղաքական ղեկավարությունն» անկլավում։ Եռյակի պահանջներից մեկն այն է, որ «Պաղեստինի նոր կառավարության ձևավորման դեպքում, նորընտիր վարչապետը ստանա լիազորությունների մի մասը, որոնք վերջին տարիներին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի տրամադրության տակ են»:

Միաժամանակ ռազմական գործողությունները Գազայի հատվածում շարունակվում են: Իսրայելի զինված ուժերի թիրախում են նաև Արևմտյան ափի պաղեստինյան բնակավայրերը:

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական զորքերը գրոհել են Արևմտյան ափի Ջենին քաղաքը, ծանր զինտեխնիկայով և բուլդոզերներով ոչնչացրել տեղի ենթակառուցվածքները: Իսրայելի բանակի ստորաբաժանումներն այնտեղ փողոցային ինտենսիվ մարտեր են մղում պաղեստինյան դիմադրության ուժերի դեմ։

  • Կիսվել: