ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը Rolls Royce Phantom է ստացել երկրի թագաժառանգ արքայազնից

Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը Rolls Royce Phantom է ստացել երկրի թագաժառանգ արքայազնից

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականին ավտոմեքենաներ են նվիրել 2022 թվականին Կատարում անցկացվող Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հաճելի նվեր է արել ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի։ Նա նրանց Rolls Royce Phantom մեքենաներ է նվիրել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Indonesia Posts English-ին։

Նշենք, որ Արգենտինայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո երկրում հանգստյան օր է հայտարարվել։

Հիշեցնենք նաև, որ բացի մեքենաներից, Սաուդյան Արաբիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող հաղթանակի համար ստացել է 2,5 մլն եվրո։

  • Կիսվել: