երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սաուդյան Արաբիայի հանքային հարստությունը ներկայումս ավելի քան 1,3 տրիլիոն դոլար է գնահատվում

Սաուդյան Արաբիայի հանքային հարստությունը ներկայումս ավելի քան 1,3 տրիլիոն դոլար է գնահատվում

Սաուդյան Արաբիայի հանքային հարստությունը ներկայումս ավելի քան 1,3 տրիլիոն դոլար է գնահատվում՝ ներառյալ պղնձի, ցինկի, ֆոսֆատի, ուրանի եւ ոսկու հանքավայրերը: Այս մասին հայտարարվել է ներդրումների զարգացման գծով փոխնախարարի օգնական Թուրքի Ալ-Բաբթայնի առցանց հանդիպմանը մի խումբ բրիտանացի ներդրողների հետ։

Ալ Բաբթայնը ներկայացրել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ հանքարդյունաբերության ոլորտում ներդրողներին առաջարկվող ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ թագավորությունն աշխատում է ոլորտում գրավիչ ներդրումային միջավայր ստեղծելու ուղղությամբ՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային նոր շրջանակի միջոցով, որը ապահովում է հստակ եւ արդար օրենսդրություն ներդրողների համար՝ առավելագույն օգուտ քաղելու իրենց հանքային պաշարներից:

Սաուդյան Արաբիայի հանքարդյունաբերության ռազմավարությունը հիմնված է չորս կարեւոր հենասյուների վրա:

Սաուդյան Արաբիան կրկնապատկել է իր մասնաբաժինը հանքարդյունաբերության ոլորտում՝ վերջին տարիներին ներդնելով ավելի քան 50 միլիարդ դոլար:

  • Կիսվել: