չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմակшն գործողություն սկսելու մասին

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է Եմենում ռազմակшն գործողություն սկսելու մասին

Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է Հադրամաութի արևելյան նահանգում ռազմական գործողության մեկնարկի մասին՝ Հարավային Եմենի անցումային խորհրդի ուժերի կողմից այն գրավելուց հետո, հաղորդել է Reuters-ը։

«Մենք պահանջում ենք, որ խաղաղ բնակիչները անհապաղ լքեն Ալ-Մուքալլա նավահանգիստը՝ ռազմական գործողության ընթացքում նրանց պաշտպանությունն ապահովելու համար», - ասվում է կոալիցիայի SPA լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Էր-Ռիադը ավիահարվածներ է հասցրել Մուքալլա նավահանգստին։ Հարձակման թիրախը, ենթադրաբար, եղել են ԱՄԷ-ից ժամանած երկու նավերից բեռնաթափված զենքերն ու ռազմական տեխնիկան։

 

Դեկտեմբերի սկզբին Անցումային խորհուրդն իշխանությունը զավթել է Եմենի արևելքում գտնվող Հադրամաութ և Ալ-Մահրա նահանգներում։

  • Կիսվել: