երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:
 
Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
 
«Դա կնպաստի երկու պետության բանաձևով կարգավորմանը և կամրապնդի միջազգային անվտանգության և խաղաղության հիմքերը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: