շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Սաուդյան Արաբիան կրճատում է նավթի արդյունահանումը. աղբյուր

Սաուդյան Արաբիան կրճատում է նավթի արդյունահանումը. աղբյուր

Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման պատճառով Սաուդյան Արաբիայում նավթի պահեստները շուտով կարող են լցվել, ուստի երկիրը սկսել է կրճատել նավթարդյունահանումը, գրում է Bloomberg-ը:

Նշվում է, որ Սաուդյան Արաբիան նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն բարել և արտահանում օրական մոտ 7 մլն բարել: Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթն ու Իրաքը:

Հավելենք, որ Իրանը գրեթե ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից երկրի վրա հարձակումների: Նեղուցով է անցնում նավթի համաշխարհային հոսքերի մոտ 20 տոկոսը։

  • Կիսվել: