Սաուդյան Արաբիան հայտնել է «Արքայազն Սուլթան» ավիաբազայի ուղղությամբ արձակված երեք բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Արքայազն Սուլթան» ավիաբազայի ուղղությամբ արձակված երեք բալիստիկ հրթիռների ոչնչացման մասին:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ուժերը երկրի հարավում չորս անօդաչու թռչող սարք են ոչնչացարել, իսկ ավելի վաղ՝ մեկ բալիստիկ հրթիռ, որի թիրախը «Արքայազն Սուլթան» ավիաբազան է եղել:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն տեղեկացրել է, որ ևս երկու բալիստիկ հրթիռ է որսացվել և ոչնչացվել «Արքայազն Սուլթան» ավիաբազայի ուղղությամբ արձակվելուց հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:


