Սաուդյան Արաբիան Էր Ռիադի դիվանագիտական թաղամասի ուղղությամբ արձակված երկու ԱԹՍ է խոցել
Սաուդյան Արաբիան մայրաքաղաք Էր Ռիադի դիվանագիտական թաղամասի ուղղությամբ արձակված երկու անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անօդաչուներից մեկը խոցվել է տեղական ժամանակով ժամը 09:00-ի սահմաններում, իսկ երկրորդը՝ մոտավորապես 09:44-ին։
Ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ բալիստիկ հրթիռ է խոցել, որի բեկորներն ընկել են «Արքայազն Սուլթան» ավիաբազայի մոտակայքում։ «Էլ Խարջ նահանգի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը նույնպես որսացվել և ոչնչացվել է։ Հրթիռի բեկորներն ընկել են «Արքայազն Սուլթան» ավիաբազայի հարակից տարածքում և որևէ վնաս չեն պատճառել»,- նշված է պաշտպանական գերատեսչության X սոցիալական ցանցի էջում տարածված հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հավելել է նաև, որ թագավորության Արևելյան նահանգում նույնպես մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։


