ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սատանիզմ է. Զախարովան՝ 13 քահանաների քաղաքացիությունից զրկելու՝ Զելենսկիի որոշման մասին

Սատանիզմ է. Զախարովան՝ 13 քահանաների քաղաքացիությունից զրկելու՝ Զելենսկիի որոշման մասին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՛՛սատանիզմ՛՛ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի կանոնական ուղղափառ եկեղեցու 13 քահանաների քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Իր տելեգրամ ալիքում, նա, մասնավորապես, նշել է. ՛՛Եվ սա՝ Սուրբ Ծննդյան տոնին: Սատանիզմ է, որ կա՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր էր ստորագրել 13 քահանաների քաղաքացիությունը զրկելու վերաբերյալ։

Քահանաներին քաղաքացիությունից զրկելու պատճառներն ու որոշումը՝ այստեղ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: