շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սարսափելի ջրհեղեղ՝ Բալիում. զոհերի թիվը հասել է 18-ի

Սարսափելի ջրհեղեղ՝ Բալիում. զոհերի թիվը հասել է 18-ի

Բալիում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդում է ինդոնեզական ANTARA գործակալությանը։

Երկրի Բնական աղետների վերաբերյալ տվյալների կենտրոնի ղեկավար Աբդուլ Մուհարին ասել է, որ կա 659 տուժած։

Բալիի նշված շրջանում արտակարգ դրությունը կտևի մինչև սեպտեմբերի 17-ը։

Աբդուլ Մուհարին նաև նշել է, որ սա վերջին 5-10 տարիների ընթացքում ամենասարսափելի ջրհեղեղն է, չնայած այս ամիսը պետք է լիներ Բալիի չորային սեզոնը։

Բնական աղետի պատճառը երեքշաբթի երեկոյան կղզում տեղացած ուժեղ անձրևներն են։ Առավել շատ տուժել են նահանգի մայրաքաղաք Դենպասարը, ինչպես նաև Ջեմբրանա, Գյանյար, Կլունգունգ, Բադունգ և Տաբանան շրջանները։

  • Կիսվել: