Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման, տեղեկացնում է BFMTV-ն:
Փարիզի դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ իր ընտրարշավի ժամանակ լիբիական ֆինանսավորման հետ կապված գործով։
Հետաքննությունը սկսվել է 2012 թվականին՝ լրատվամիջոցներում փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնցում պնդվում էր, որ Լիբիայի իշխանությունները Սարկոզիին 50 միլիոն եվրո են փոխանցել նրա 2007 թվականի նախագահական քարոզարշավի համար։
Հետագայում Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել, ի թիվս այլոց, քարոզարշավի անօրինական ֆինանսավորման և կոռուպցիայի մեջ։


