Սանկտ Պետերբուրգում մայրը պատուհանից դուրս է նետել նորածին աղջկան
Սանկտ Պետերբուրգի Դոստոևսկու փողոցում նախօրեին նորածին երեխայի դի է հայտնաբերվել, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի քաղաքային վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է vesti.ru-ն:
Հետաքննության շրջանակներում պարզվել է, որ աղջկան դուրս է նետել մայրը, ով բնակվում է դիակի հայտնաբերման վայրի մոտ գտնվող շենքի հինգերորդ հարկի վարձակալած սենյակում։
Կինը խոստովանել է ու պատմել, որ այդ օրը երեխա է լույս աշխարհ բերել, որը իբր կենդանության նշաններ ցույց չի տվել, ու շոկային վիճակում լինելով՝ ազատվել է նրանից։
Արտակարգ դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության հոդվածով: Նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներով կպարզվի նորածնի մահվան պատճառը։
Նշվում է, որ մեկ տարի առաջ նույն կինը տղա է ունեցել, որից հետո հրաժարվել է ծնողական իրավունքներից և երեխային տեղավորել մանկատանը։



