Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերի ոսկու մաքսանենգության մեջ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ Սուլթան Գասիմովին մեղադրանք է առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերն ուղարկվել են դատարան։
Գործը շուտով կքննվի Բաքվի՝ ծանր հանցագործությունների գործերով դատարանում։
2009 թվականին Սուլթան Մուհամմադօղլու Գասիմովը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում Ադրբեջանի Հանրապետության առաջին գլխավոր հյուպատոս։ 2016 թվականին նա հետ է կանչվել գլխավոր հյուպատոսի պաշտոնից։
2016 թվականի մայիսի 3-ին նա նշանակվել է Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս։
2024 թվականի հոկտեմբերի 21-ին նա հետ է կանչվել այդ պաշտոնից։



