շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սանկտ Պետերբուրգից Երևան թռչել փորձող դաջվածքի վարպետը ձերբակալվել է

Սանկտ Պետերբուրգից Երևան թռչել փորձող դաջվածքի վարպետը ձերբակալվել է

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում հավատացյալների զգացմունքները վիրավորելու կասկածանքով ձերբակալվել է 24-ամյա դաջվածքի վարպետ մի աղջիկ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ, ըստ քննիչների տվյալների, նա հրապարակել է դաջվածքի լուսանկար, որտեղ պատկերված են ուղղափառ խաչը և Հիսուս Քրիստոսը՝ այլանդակված տեսքով: 2023 թվականին աղջիկը լուսանկարել է այս դաջվածքով իր մերկ սրունքը և հրապարակել լուսանկարը Telegram-ում, ՛՛որով նա նվաստացրել և վիրավորել է հավատացյալ քաղաքացիների կրոնական զգացմունքները՛՛:

Գործով ներգրավված անձը ձերբակալվել է Պուլկովո օդանավակայանում։ Աղջիկը փորձել է Մոսկվայով տրանզիտով թռչել Երևան։

Հարցաքննելուց հետո դաջվածքի վարպետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաև հավատացյալների զգացմունքները վիրավորելու հոդվածով։

  • Կիսվել: