կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Samsung-ը դադարեցնում է մատակարարումները Ռուսաստանին

Samsung-ը դադարեցնում է մատակարարումները Ռուսաստանին

Samsung Electronics կորեական կոնցեռնը հայտարարել է Ռուսաստան իր արտադրանքի մատակարարումները դադարեցնելու մասին։

Reuters-ը տեղեկացնում է, որ Samsung-ին բաժին է ընկնում Ռուսաստանում բջջային հեռախոսների շուկայի 30%-ը։ Չինական Xiaomi-ի մասնաբաժինը -23%, ամերիկյան Apple ընկերության մասնաբաժինը, որը նույնպես դադարեցրել է առաքումները Ռուսաստան՝ 13%:

Ռուսաստանի նկատմամբ կիրառված լայնածավալ պատժամիջոցները չեն ներառում առևտրային էմբարգոն, սակայն օտարերկրյա ընկերությունները դուրս են գալիս ռուսական շուկայից՝ մասամբ հաշվարիների դժվարությունների պատճառով, որոնք առաջացել են երկրի ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների պատճառով:

  • Կիսվել: