Սամիան հաղթում է Տանզանիայի ընտրություններում՝ ձայների 98%-ով
Տանզանիայի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել նախագահ Սամիա Սուլուհի Հասանը՝ երկրում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին ապահովելով պաշտոնավարման ևս մեկ ժամկետ։
BBC-ն գրում է, որ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Սամիան ստացել է ձայների 98%-ը։ Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել թափանցիկության բացակայության և լայնածավալ բռնության վերաբերյալ, որի հետևանքով, ըստ որոշ տեղեկությունների, զոհվել են հարյուրավոր մարդիկ, իսկ հարյուրավորները վիրավորվել։ Ազգային մակարդակով ինտերնետի անջատումը դժվարացնում է զոհերի թվի ստուգումը։
Կառավարությունը երկարաձգել է պարետային ժամը՝ անկարգությունները ճնշելու նպատակով։


