հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սամարղանդում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները

Սամարղանդում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները

Սամարղանդում ընթացող Աֆղանստանի հարևան երկրների նախարարական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Չինաստանի իր պաշտոնակից Ցին Գանի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

Քննարկվել են մարտի 20-21-ը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցերը:

Անդրադարձ է եղել Աֆղանստանում և Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման հարցերին: Կողմերը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: