ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրել էր մտնել Թբիլիսիի նախագահական պալատ, եթե պետական հեղաշրջումը հաջողեր․ Կոբախիձե

Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրել էր մտնել Թբիլիսիի նախագահական պալատ, եթե պետական հեղաշրջումը հաջողեր․ Կոբախիձե

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ծրագրում էր մտնել Թբիլիսիի նախագահական պալատ, եթե հոկտեմբերի 4-ին հարձակումը և պետական ​​հեղաշրջումը իրենց համար հաջող ավարտ ունենար, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 

«Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստ էր մտնել նախագահական նստավայր։ Սակայն ձախողումից հետո հետ կանգնեց այդ մտքից»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն հավելել է, որ Զուրաբիշվիլին ցուցարարների շարքում էր այն օրը, երբ հանրահավաքը վերաճեց նախագահական պալատի գրոհի։

  • Կիսվել: