երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սահմանները տնտեսական փոխանակումների և հարևանների անվտանգության բարելավման հնարավորություն են, և պետք է ապահով մնան. Իրանի նախագահ

Սահմանները տնտեսական փոխանակումների և հարևանների անվտանգության բարելավման հնարավորություն են, և պետք է ապահով մնան. Իրանի նախագահ

ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին հունվարի 27-ին Պակիստանի նորանշանակ դեսպան Մոհամմադ Մոդասեր Թիփուի հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, անդրադառնաալով իր կառավարությունում հարևանության և ինտեգրման քաղաքականությանը,ասել է,որ ԻԻՀ տեսանկյունից սահմանները տնտեսական փոխանակումների և հարևանների անվտանգությունը բարելավելու հնարավորություն են, և անհրաժեշտ է այդ հնարավորությունը պաշտպանել անապահովության ցանկացած գործոնից, գրում է parstoday.ir-ը:

Իրանի նախագահը Պակիստանի անվտանգությունը համարել է Իրանի անվտանգությունը և անդրադառնալով վերջին տարիներին տարածաշրջանում, հատկապես Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ստեղծված ահաբեկչական խմբավորումների գործունեության խիստ կործանարար հետևանքներին, այս ահաբեկչական խմբավորումների և արտաքին ուժերի միջնորդված հոսանքների ներկայությունն ու գործունեությունը սպառնալիք է համարել տարածաշրջանի բոլոր երկրների համար, և ողջունեց ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանային համագործակցությունը:

Ռայիսին նաև ընդգծել է երկու երկրների հարաբերություններում ցանկացած կերպով մթնոլորտի ձևավորմանը դիմակայելու անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Պակիստանի նորանշանակ դեսպանի ջանքերով իր պաշտոնավարման ընթացքում արդյունավետ քայլեր կձեռնարկվեն երկկողմ հարաբերությունները համակողմանի զարգացնելու ուղղությամբ։

Մոհամմադ Մոդասեր Թիփուն էլ այս արարողության ժամանակ նշել է, որ Պակիստանը պատրաստ է նոր էջ բացել Իրանի հետ եղբայրական հարաբերություններում։ Պակիստանի իշխանությունները իրենց պարտավորված են համարում սահմանային կետերի անվտանգության պահպանմանը և այդ տարածքներում ցանկացած անապահովության դեմ պայքարի հարցում:

Պակիստանի դեսպանը նաև հայտարարել է, որ Պակիստանը երբեք թույլ չի տա թշնամիներին չարաշահել երկու երկրների սահմանները։

  • Կիսվել: