ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանային միջադեպերի հարցերով շփումները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակվում են. Զախարովա

Սահմանային միջադեպերի հարցերով շփումները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակվում են. Զախարովա

Ռուսական կողմի միջնորդական գործողությունների արդյունքում սահմանին լարվածությունը օպերատիվ կերպով թուլացել է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության հետ կապված հարցին:

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել սահմանին տիրող իրավիճակին: Մեր զինվորականների ու սահմանապահների գծով, իհարկե, շփումներ են տեղի ունենում հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: