չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սաակաշվիլին Թբիլիսիում քաղաքական շտաբ կբացի

Սաակաշվիլին Թբիլիսիում քաղաքական շտաբ կբացի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ մարտի 1-ից նա նախատեսում է Թբիլիսիում իր գրադարանի տարածքում ստեղծել քաղաքական շտաբ: Այս մասին նա հայտարարել է  ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:

Նրա խոսքով՝ իր հետևում կանգնած են շատերը, իսկ ինքն ու վրաց ժողովուրդն ունեն միջազգային աջակցություն:

«Մարտի 1-ից «Սաակաշվիլիի նախագահական գրադարանի» հիման վրա ես բացում եմ իմ շտաբը, անձնական շտաբը», - գրել է Սաակաշվիլին:

Քաղաքական գործիչը շեշտել է, որ պաշտպանում է ընդդիմության բոլոր խմբերի միասնությունը:

  • Կիսվել: