«Սաակաշվիլին փորձել է հեղաշրջում իրականացնել Վրաստանում». իշխող կուսակցության նախագահ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ծրագրում էր հանրապետությունում պետական հեղաշրջում իրականացնել, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Նա Վրաստան է եկել հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ սկսելու իր սպառնալիքներն իրականացնելու համար: Ըստ այդմ, իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները՝ կանխելու նրա նոր հանցագործությունը», - լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Ուրբաթ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հայրենիքում: Մինչ այդ, նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրություններին վերադառնալ հայրենիք:
Վրաստանում նա գտնվում էր ներքին հետախուզման մեջ, անցնում է մի քանի քրեական գործով, և իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես: Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին գործով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մյուսով`վեց: Բացի այդ, Սաակաշվիլին անցնում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերով: Բոլոր դատարանները շարունակում են դրանք քննել: