երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սաակաշվիլին դիմել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի իր բոլոր համախոհներին

Սաակաշվիլին դիմել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի իր բոլոր համախոհներին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է ՛՛Ուկրաինայի օկուպացված տարածքների ուկրաինացի երեխաների համար բժշկական և հումանիտար օգնության ծրագրի՛՛ ստեղծման մասին, տեղեկացնում է ՛՛Նովոստի-Գռուզիա՛՛-ն:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛Ուկրաինայի գրավյալ տարածքներից առևանգվել են 15 հազար ուկրաինացի երեխաներ, որոնք բռնի կերպով հանձնվել են Ռուսաստանին՝ որդեգրման համար կամ տեղավորվել մանկատներում՛՛: 

Վրաստանի նախկին նախագահը նաև նշել է. ՛՛Ես խնդրում եմ Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում եղած իմ բոլոր համախոհներին՝ ներգրավվել այս գործում, օգնել մեզ տեղեկություններ հավաքել և վերադարձնել երեխաներին՛՛:

 

  • Կիսվել: