Վրաստանը, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն և միջազգային գործընկերները հայտարարել են ԳՀՎ-ի՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության, անցյալ տարի Վրաստանի դեմ ուղղված մի շարք լայնամասշտաբ կիբերհարձակումներում ներգրավվածության մասին: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:, գրում է jnews.ge-ը:

Վրաստանը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությանը (ավելի հայտնի է որպես ԳՀՎ) մեղադրել է 2019 թվականի հոկտեմբերին երկրի վրա լայնածավալ կիբերհարձակման մեջ: Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Համաձայն վրացական կողմի անցկացրած հետաքննության և գործընկերների հետ համագործակցության արդյունքում հավաքված տեղեկությունների՝ այս կիբերհարձակումը պլանավորվել և իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության կողմից: Վրաստանը դատապարտում է այս կիբերհարձակումը, որը հակասում է միջազգային նորմերին և սկզբունքներին, ևս մեկ անգամ վնասելու փորձ է կատարում Վրաստանի ինքնիշխանությանը՝ խոչընդոտելու համար երկրի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրմանը և նրա ժողովրդավարական զարգացմանը: Վերոնշյալ դեպքը ընդգծում է Վրաստանի կառավարության ջանքերը՝ ազգային մակարդակում կիբերանվտանգության ապահովումն ուժեղացնելու ուղղությամբ և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ստեղծել միջազգային գործընկերություն կիբերանվտանգության ոլորտում», – ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարություններ են հնչել նաև Եվրոպայի և Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց և իշխանությունների կողմից:

ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել «դադարեցնել նման պահվածքը Վրաստանում և այլ երկրներում»: «Միջադեպը, որն ուղղակիորեն ազդել է Վրաստանի բնակչության վրա, խափանել է պետական և մասնավոր հատվածի մի քանի հազար կայքերի, ինչպես նաև երկրի երկու գլխավոր հեռուստաալիքների աշխատանքը: Այս գործողությունը հակասում է Ռուսաստանի փորձերին՝ կիբերտարածությունում իրեն ներկայացնելու որպես պատասխանատու մարմին և իրենից ներկայացնում է Ռուսաստանի ԳՀՎ-ի կողմից մի շարք երկրների վրա անպատասխանատու կիբերհարձակումների շարունակման սխեմա: Մենք նաև պարտավորվում ենք աջակցել Վրաստանին և նրա ժողովրդին՝ կիբերանվտանգության ամրապնդման գործում: Մենք Վրաստանին կառաջարկենք լրացուցիչ կարողությունների զարգացում և տեխնիկական աջակցություն՝ նման գործողություններից պաշտպանվելու համար», – ասում է Մայք Պոմպեոն:

Մեծ Բրիտանիա

«Կիբերհարձակումների անխոհեմ և զայրույթային շարքը, որոնք ԳՀՎ-ն իրականացվել է ընդդեմ Վրաստանի՝ ինքնիշխան և անկախ պետության, բացարձակապես անընդունելի է», – ասում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:

Նիդերլանդներ

«Այս գործողությունները խախտում են պետության կողմից պատասխանատու վարքագծի նորմերը կիբեր-տարածքում, որոնք համաձայնեցված են ՄԱԿ-ի կողմից, և արտահայտում են արհամարհանք միջազգային կարգուկանոնի նկատմամբ», – հայտարարել է իդերլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը:

Դանիա

«Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները բացահայտել են Ռուսաստանի ռազմական հետախուզության վարչության (ԳՎՀ) պատասխանատվությունը՝ Վրաստանի վրա լուրջ և կործանարար կիբերհարձակումների առնչությամբ: Դանիան կիսում է իր խորը մտահոգությունը Ռուսաստանում կործանարար կիբեր-ակտիվության վերաբերյալ և կշարունակի նպաստել խաղաղ, ազատ, բաց և անվտանգ կիբերտարածության զարգացմանը», – հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարարությունը:

Նորվեգիա

«Մենք կիսում ենք մտահոգությունը՝ Վրաստանում կիբեր գործողությունների կապակցությամբ: Պետության պատասխանատու վարքի նորմերին, կանոններին և սկզբունքներին համապատասխանելը կարևոր է կիբեր տարածությունում՝ միջազգային խաղաղության և կայունության պահպանման համար», – հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Էրիկսեն Սյորեյդեն:

Լեհաստան

«Մենք կիսում ենք մեր դաշնակիցների և միջազգային գործընկերների դիրքորոշումը, որ Ռուսաստանի Դաշնության անպատասխանատու և չարամիտ կիբեր գործունեությունը, որը խախտում է այլ երկրների միջազգային կայունությունն ու ինքնիշխանությունը, պետք է քողազերծվի և խստորեն դատապարտվի», – հայտարարում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Չեխիա

«Չնայած մենք այս հարցում նախնական ապացույցներ չունենք, մենք հիմքեր չունենք կասկածելու մեր դաշնակիցների գնահատականներում: Վրաստանի վրա նման կիբերհարձակումները պետական ինքնիշխանության ակնհայտ խախտում են, խաթարում են վստահությունը և վտանգում են կանոնակարգված բազմակողմանի կարգի հաստատմանը», – հայտարարում է Չեխիայի արտգործնախարարությունը:

Էստոնիա

«Էստոնիան աջակցում է Վրաստանին, Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային և ԵՄ մի շարք անդամներին, որոնք բացահայտեցին ԳՀՎ-ի պատասխանատվությունը՝ 2019-ի հոկտեմբերին Վրաստանի վրա իրականացված լայնածավալ կիբերհարձակման առթիվ: Այս անխոհեմ պահվածքը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ռուսաստանի անհարգալից վերաբերմունքը պատասխանատու պետության վարքագծի նորմերի նկատմամբ և նվազեցնում է կիբեր տարածության կայունությունը», – հայտարարել է Էստոնիայի արտգործնախարարությունը:

Չեռնոգորիա

«Չեռնոգորիան միանում է Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին և այլ գործընկերներին՝ դատապարտելով Վրաստանի դեմ կիբերհարձակումները: Մենք կիսում ենք մտահոգությունը նման պահվածքի վերաբերյալ, որը խաթարում է կայունությունը և կանոնների վրա հիմնված կարգուկանոնը… Վրաստանը շարունակում է մնալ արժեքավոր գործընկեր, իսկ Չեռնոգորիան լիովին պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – հայտարարում է Չեռնոգորիայի Արտաքին գործերի նախարարությունը:

Լիտվա

«Լիտվան վճռականորեն հաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել չարամիտ կիբեր գործողությունները Վրաստանի դեմ», – հայտարարում է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը:

Ավստրալիա

«Մեր գործընկերների և դաշնակիցների հետ համագործակցելով՝ Ավստրալիայի կառավարությունը պարզեց, որ ԳՀՎ- ն, Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայությունը, իրականացրել է մի շարք դիվերսիոն կիբեր գործողություններ վրացական վեբ-հոսթինգի մի շարք ծառայությունների դեմ, որը հանգեցրել է 2019 թվականի հոկտեմբերին մի քանի հազար կայքերի լայնածավալ վնասման», – հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Մարիս Փեյն:

Նորզելանդիա

«Այս չարամիտ կիբեր գործողությունները չեն ծառայում օրինական շահերին: Դրանք նախատեսված էին միջամտելու Վրաստանի քաղաքական և տնտեսական ազատությանը», – հայտարարել է Նոր Զելանդիայի կառավարական հաղորդակցության անվտանգության ղեկավարը:

ՌԴ ԱԳ նախարարությունում, Վրաստանի դեմ լայնածավալ կիբերհարձակումներում Մոսկվայի մասնակցության մասին տեղեկատվությունն անվանեցին «Բեմականացված տեղեկատվական հոսք»: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է փետրվարի 20-ին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում:

2019 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Վրաստանի նախագահի աշխատակազմի, դատարանների, շրջանային քաղխորհուրդների, մի շարք Հկ-ների և ԶԼՄ-ների կայքերը ենթարկվել են կիբերհարձակման: Վեբ-կայքը բացելիս, հայտնվում էր երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ «I’ll be back» (Ես կվերադառնամ) մակագրությամբ: