ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սաակաշվիլիի հայտարարությունը ԼՂ մասին սադրանք է․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Սաակաշվիլիի հայտարարությունը ԼՂ մասին սադրանք է․ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին սադրիչ է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունն Արցախի մասին, գրում է Aliq.ge-ն։

Սաակաշվիլիին հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»:

«Ապակայունացման և վնաս պատճառելու դրսևորում է մի կողմին աջակցություն հայտնելը և դիրքորոշում արտահայտելն այն ժամանակ, երբ Վրաստանի շահն է իր հարևանությամբ միայն խաղաղություն ունենալը: Սաակաշվիլիի նպատակը վրացիների հետ հարյուրավոր տարիներ խաղաղ բնակվող հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի բախումներ առաջացնելն է։ Ու եթե նրա երազանքը կատարվի, այս ամենը կվերածվի հակամարտության: Այս հայտարարությունն այլ բան չի կարող նշանակել»,- հայտարարել է Վոլսկին:

Նրա խոսքով՝ Վրաստանն առավելագույնս ձեռնպահ ու չեզոք պետք է լինի:

«Միջազգային բարեկամներին պետք է առաջարկենք, որ անհապաղ ներգրավվեն այս խնդիրը լուծելու հարցում: Հակառակ դեպքում, սա կարող է արտակարգ իրավիճակի հիմք դառնալ տարածաշրջանում ու մասնավորապես Վրաստանում, որտեղ բնակվում են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր: Վրաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ մեր տարածքում էթնիկ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում լիներ: Ցավոք՝ ընդդիմադիրները հենց սա են ուզում, ու Սաակաշվիլիի հայտարարությունը սրան էր ուղղված»,- նշել է Վոլսկին:

  • Կիսվել: