երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման լուրի ֆոնին՝ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց

Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման լուրի ֆոնին՝ նրա կողմնակիցները հավաքվել են բանտի դիմաց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի կողմնակիցները ցույցի են հավաքվել Ռուսթավի բանտի մոտ, երբ տեղեկացել են, որ նրա առողջական վիճակը վաթտարացել է:

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, հավաքված ցուցարարները պահանջել են ազատ արձակել կալանքի տակ գտնվող գործչին: Նրա կողմնակիցներից ոմանք կոչ են արել վերջինիս դադարեցնել հացադուլը: Նրանց թվում էր Սաակաշվիլիի եղբայրը:

«Ինչպես այստեղ հավաքված յուրաքանչյուր անձ, ես ևս շատ մտահոգված եմ: Միշա, գուցե ժամանակավոր գոնե դադարեցնե՞ս հացադուլը կամ մտածե՞ս բուժման մասին: Ես միշտ եղել եմ, կամ և կլինեմ կողքիդ, սակայն այս պահին քո առողջությունը շատ կարևոր է»,- ասել է Դավիդ Սաակաշվիլին:

«Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան, որը Սաակաշվիլիի փաստաբաններից մեկն է, տեղեկացրել է, որ այսօր կփորձի հանդիպում կազմակերպել իր պաշտպանյալի հետ:

Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլազ Կիպշիձեն ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքական գործչի առողջական վիճակը վատթարացել է, և անհրաժեշտ է նրան բուժհաստատություն տեղափոխել:

  • Կիսվել: