երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Սա ոչ թե քեշբեք է, այլ թոշակի բարձրացում, որովհետեւ միևնույն է, ծախսերի զգալի մասն անկանխիկ են անելու. փոխվարչապետ

Սա ոչ թե քեշբեք է, այլ թոշակի բարձրացում, որովհետեւ միևնույն է, ծախսերի զգալի մասն անկանխիկ են անելու. փոխվարչապետ

Կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առեւտրի ավելացման զգալի մասը ինտերնետ առևտուրն է տարել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք սկզբնական դիզայնում մտածում էինք, որ կենսաթոշակառուները պետք է պոստերմինալով առևտուր անեն, բայց տեսանք, որ ինտերնետով է առևտուր արվում։ Դա նշանակում է, որ ամեն դեպքում այս ձևով մարդը հնարավորություն է աստանում ապրանքը և ծառայությունը ստանալ տանը, խնայելով ժամանակ և ծախս: Որքան էլ մենք մտածենք, որ թոշակառուները այդ գործիքակազմից չեն օգտվում, այդպես չի:

Այս իմաստով, այս բարեփոխումը ոչ թե քեշբեքի տեխնիկա է, այլ պարզ թոշակի բարձրացում է, որովհետև ուզենք, թե չուզենք, միևնույն է այդ ծախսերի զգալի մասը իրականացվելու է անկանխիկ, իսկ վաղը մյուս օրը բացառապես ինտերնետում, որտեղ հնարավոր չի կանխիկ անել»,-ասաց նա:

  • Կիսվել: