երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սա եվրոպական օրենք չէ․ Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների օրենքի» մասին

Սա եվրոպական օրենք չէ․ Զուրաբիշվիլին «Օտարերկրյա գործակալների օրենքի» մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, որը ԱՄՆ-ի, Եվրամիության և ԵՄ անդամ երկրների դեսպաններին հրավիրել էր «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» վերաբերյալ «հրապարակային քննարկում» անցկացնելու համար, հայտնում է SOVA-ն։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ այն, ինչ բոլորն արդեն գիտեին, կրկին ասվել է Վրաստանի վարչապետին, այդ թվում՝ Գերմանիայում  կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ․ «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» եվրոպական չէ։

 

«Բեռլինում արդեն քննարկում եղել է վարչապետների միջև։ Եվ այն, ինչ պետք է ասվեր, ասվել է․ այս օրենքը եվրոպական չէ։ Եվ դրա վերադարձը նույնպես ձեռնտու չէ <հայտարարված>  եվրոպական նպատակին։ Էլ ի՞նչ»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։

  • Կիսվել: