Սա է ԱՄՆ-ի ոճը. Զախարովան՝ Էրդողանին «հիմար չլինելու» վերաբերյալ Թրամփի հորդորի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը կներառվի միջազգային դիվանագիտության կամ միջազգային հարաբերությունների դասագրքերում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ դեռ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունների մեկնարկից մեկ օր առաջ Թրամփն Էրդողանին նամակ էր հղել՝ նրան խորհուրդ տալով «հիմար չլինել»:
Զախարովան այս առնչությամբ նշել է. «Ահա այդպիսին է ԱՄՆ-ի ոճը, քաղաքական համակարգի ոճը, գործընկերների հետ հարաբերությունների ոճը»: