երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ryanair-ի ղեկավարը նախազգուշացրել է՝ տոմսերի գները կբարձրանան

Ryanair-ի ղեկավարը նախազգուշացրել է՝ տոմսերի գները կբարձրանան

Ryanair բյուջետային ավիաընկերությունը նախազգուշացրել է՝ Եվրոպայում ամառային ավիատոմսերի գները կբարձրանան մինչև 10%-ով, քանի որ ինքնաթիռները բավարար չեն։

«Boeing-ի և Airbus-ի օդանավերի պակասը նշանակում է, որ թռիչքների արժեքը կարող է աճել մինչև 10 տոկոսով: Ինքնաթիռների մատակարարումների հետաձգումը կարող է հանգեցնել ոչ միայն ուղեվարձի թանկացման, այլ նաև ամառային չվացուցակի կրճատման, որոնք պլանավորվել էին 57 Boeing Max 737-8200 ինքնաթիռների պատվերների հիման վրա»,-ասել է իռլանդական բյուջետային ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ'Լիրին։

  • Կիսվել: