կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուսաստանյան զինվորականները հետ են մղել վերջին ժամանակներում ուկրաինական ամենազանգվածային հարձակումը Սևաստոպոլի վրա

Ռուսաստանյան զինվորականները հետ են մղել վերջին ժամանակներում ուկրաինական ամենազանգվածային հարձակումը Սևաստոպոլի վրա

Ռուսաստանյան զինվորականները հետ են մղել վերջին ժամանակներում ուկրաինական ամենազանգվածային հարձակումը Սևաստոպոլի վրա։ Այս մասին նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել է իր Telegram ալիքում։

Ըստ նրա, Սևաստոպոլի 65-ամյա բնակիչ է զոհվել Յալտինսկայայի վրա գտնվող տանը հրթիռի բեկորի հարվածի պատճառով։

«Ընդհանուր առմամբ այսօր բեկորներից տուժել է 4 մարդ՝ 18-ամյա դեռահասի մոտ եղել են նախաբազկի մակերեսային կտրված վերքեր, 1991 թվականին ծնված տղամարդու մոտ՝ նախաբազկի բեկորային թափանցող վերք, 1989 թվականին ծնված տղամարդը ու մոտ՝ ձեռքի բեկորային վերքեր, իսկ 1957 թվականին ծնված մի կին սրունքի կոտրվածք է ստացել»,- նշել է Ռազվոզժաևը։

Նա ասել է, որ Սևաստոպոլի փրկարար ծառայությունը շարունակում է արձանագրել հայտնաբերված բեկորների և խոցված հրթիռների մասերի մասին հաղորդումները։ Այս պահին տեղեկություններ կան նաև, որ Սիմֆերոպոլի մայրուղու մոտակայքում հրթիռը դիպել է առանձնատանն ու չի պայթել։

«Հարվածային ալիքը կոտրել է քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքերի ապակիները։ Ոչ մի մարդ չի տուժել։

Հանձնարարական  եմ տվել փոխնահանգապետ Եվգենի Սերգեևիչ Գորլովին՝ վնասը հաշվելու և վնասվածքները վերացնելու մասին։ Կառավարող ընկերությունները և օպերատիվ ծառայությունները տնետուն այցելությունները կսկսեն առավոտից»,- նշել է նա։

  • Կիսվել: