երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ

Ռուսաստանը զանգվածային hարված է hասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ

Երկուշաբթի գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել և անօդաչու թռչող սարքերով գրոհել Կիևը, դրա հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 46-ը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Պայթյուններ են որոտացել քաղաքի տարբեր շրջաններում և դրա մերձակայքում։ Հարձակման ժամանակ ուկրաինական մայրաքաղաքի բնակիչները պատսպարվել են մետրոյի կայարաններում։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի տվյալներով՝ Պոդոլսկի շրջանում մասամբ փլուզվել է բնակելի շենք։ Դառնիցկի շրջանում վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

«Սրանք բնակելի շենքեր են։ Վայրեր, որտեղ մարդիկ քնել և ապրել են իրենց սովորական կյանքով», - հայտարարել է Տկաչենկոն։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը և բնակիչներին կոչ է արել մնալ պատսպարաններում։

«Չկան բառեր, որոնք կարող են մեղմել այս ցավը», - նշել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը։

Հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել էր Կիևի ուղղությամբ Ռուսաստանի կողմից նոր զանգվածային հարվածի նախապատրաստման մասին։

  • Կիսվել: