հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռուսաստանը ուժեղ երկիր է, բայց ոչ մեկի համար վտանգ չի ներկայացում. Պեսկով

Ռուսաստանը ուժեղ երկիր է, բայց ոչ մեկի համար վտանգ չի ներկայացում. Պեսկով

Ռուսաստանը ուժեղ երկիր է, որը գործընկերների է փնտրում ԵՄ-ում և ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը France 5 հեռուստաալիքի «Վլադիմիր Պուտին. խաղի տերը» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում:

Այսպես նա պատասխանել է լրագրողի հարցին՝ ցանկանում է արդյոք Ռուսաստանը, որ Եվրոպան բաժանվի:

«Մենք բոլորովին հետքրքրված չենք դրանում: Մենք հետարքրված ենք նրանում, որ Եվրոպայի երկրները բարգավաճեն, սակայն բոլորը լինեն մեկը մյուսից անկախ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Լրագրողը մտավախություն է հայտնել նաև Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի «կուտակման» պատճառով:

Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվայում կարող են հասկանալ նման մտքերը, սակայն կոչ է արել ուսումնասիրել առկա իրավիճակի մասին տեղեկությունը: Մասնավորապես, ինչպես Պեսկովը նշել է, ռուսական զորքերի տեղաշարժից առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններ են անցկացվել:

  • Կիսվել: