հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուսաստանը բրիտանիացի պատգամավորների նկատմամբ անձնական պատժամիջոցներ է սահմանել

Ռուսաստանը բրիտանիացի պատգամավորների նկատմամբ անձնական պատժամիջոցներ է սահմանել

Ռուսաստանն անձնական պատժամիջոցներ է սահմանել բրիտանական խորհրդարանի անդամների նկատմամբ: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ stop list-ում ընդգրկվել են 21 բրիտանացի խորհրդարանականներ։

«Մեծ Բրիտանիայի կողմից ներդրված հակառուսական պատժամիջոցների համապարփակ բնույթը և այս երկրի պաշտոնյաների հիստերիկ հայտարարությունները, որոնցում սպառնալիքները զուգորդված են ստով և բացահայտ լպիրշությամբ, ցույց են տալիս, որ Լոնդոնը մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ բաց առճակատման իր ընտրությունից: Ռուսաֆոբիան և ռուսական պետականությունը ոչնչացնելու ցանկությունը մնում են բրիտանական արտաքին քաղաքականության անբաժանելի տարրերը, որոնք ամբողջությամբ ենթարկվում են մեր ազգային շահերին հնարավորինս շատ վնաս հասցնելու խնդրին»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: