Ռուսաստանի և Աբխազիայի միջև ավիահաղորդակցությունը կվերսկսվի
Ռուսաստանի և Վրաստանի կողմից չկառավարվող Աբխազիայի միջև ուղիղ կանոնավոր ավիահաղորդակցությունը կվերսկսվի այսօր՝ 30 տարվա ընթացքում առաջին անգամ, գրում է aliq.ge-ն:
Վրացական interpressnews.ge-փոխանցմամբ՝ առաջին չվերթը կիրականացնի UVT Aero ավիաընկերությունը Վնուկովո — Սոխումի թռիչքուղով։
Լրատվամիջոցի խոսքով՝ առաջին չվերթը նախատեսված էր մայիսի 3-ին, սակայն պահանջարկի աճի պատճառով ավիաընկերությունը որոշեց լրացուցիչ չվերթ իրականացնել մայիսի 1-ին։
Դեպի Սոխումի չվերթեր կիրականացնեն նաև Ifly Airlines-ը Մոսկվայից և NordStar-ը Մոսկվայից և Կրասնոյարսկից։